31 Մարտ - 02 Ապրիլ

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր

ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԻ ՄԱՍԻՆ

Մարտի 31-ից ապրիլի 2-ը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի կունենա «ԱրմՀայԹեք 2022» պաշտպանական տեխնոլոգիաների 3-րդ միջազգային ցուցահանդեսը: 

Ցուցահանդեսի նպատակն է ստեղծել եզակի հարթակ՝ խթանելու  և ուսումնասիրելու տեղական շուկան, առաջ մղելու ժամանակակից տեխնոլոգիաներն ու ծառայությունները, գտնելու գործընկերներ և ներդրողներ, ստեղծելու համագործակցային կապեր, ամրապնդելու գործընկերային հարաբերություններ:  

«ԱրմՀայԹեք 2022» պաշտպանական տեխնոլոգիաների 3-րդ միջազգային ցուցահանդեսին կներկայացվեն պաշտպանական լուծումներ՝ նորագույն տեխնոլոգիաների կիրառմամբ սարքավորումներ: 

Սպասվում են այցելուներ ԱՊՀ երկներից, Եվրոպայից, Ասիայից, Մերձավոր Արևելքից և Հյուսիսային Աֆրիկայից: 

Միջոցառման շրջանակներում տեղի կունենա նաև ՀԱՊԿ ռազմատնտեսական համագործակցության միջպետական հանձնաժողովի (ՌՏՀՄՀ)-ին կից Գործարար խորհրդի Ռուսաստանի Դաշնության ռազմարդյունաբերական հանձնաժողովի կոլեգիայի հետ համատեղ նիստը

Ցուցահանդեսի կազմակերպիչն է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը, համակազմակերպիչներն են՝ ՀՀ պաշտպանության նախարարությունը, «Երևանի մաթեմատիկական մեքենաների գործարան» և «Բիզոն ցուցահանդեսային ընկերությունների միություն» փակ բաժնետիրական ընկերությունները։

Փաստեր

13/10/2016

ArmHighTech 2016

 Անցկացվել է ՀՀ պաշտպանության նախարարության հովանու ներքո: 

 Կայացել է 2016թ-ի հոկտեմբերի 13-15-ը ՀՀ-ի ամենամեծ «Երեւան էքսպո» կենտրոնում: 

28/03/2018

ArmHighTech 2018

Անցկացվել է ՀՀ պաշտպանության նախարարության հովանու ներքո: 

Կայացել է 2018թ.մարտի 28-31-ը ՀՀ-ի ամենամեծ «Երևան էքսպո» կենտրոնում: 

Ցուցադրվել են 130 և ավելի նորագույն տեխնոլոգիաներ, սարքավորումներ, ցամաքային, ծովային եւ օդային համակարգեր: 

Ներկա են գտնվել 5000 և ավելի ոլորտի այցելուներ: 

31/03/2022

ArmHighTech 2022

Անցկացվելու է ՀՀ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և ՀՀ Պաշտպանության նախարարության հովանու ներքո

Անցկացվելու է 2022թ.-ի մարտի 31-ապրիլի 2-ը  ՀՀ-ի ամենամեծ՝ «Կարեն Դեմիրճյանի անվան» մարզահամերգային համալիրում

Ցուցադրվելու են 100+  նորագույն տեխնոլոգիաներ, սարքավորումներ, ցամաքային, ծովային եւ օդային համակարգեր

Սպասվում են 5000+ այցելուներ ԱՊՀ-ից,  Եվրոպայից, Ասիայից, Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի երկրներից

Միջազգային VIP պատվիրակության գործնական ծրագիր 

Թեմատիկ բաժիններ

Ավտոմատ կառավարման համակարգեր Միություններ և ինստիտուտներ Հակաօդային պաշտպանություն Հեռահաղորդակցման համակարգեր Ստեղծարար տեխնոլոգիական կենտրոններ Կիբեռանվտանգություն Պաշտպանական համակարգեր էլեկտրաօպտիկական համակարգեր Ինժեներիա Ազգային անվտանգության սարքավորումներ Մարդասիրական օգնություն Տեղեկատվական տեխնոլոգիաներ Ցամաքային փոխադրամիջոցներ Լազերային տեխնոլոգիաներ Լոգիստիկա Լրատվամիջոցներ Բժշկական սարքավորումներ Անհատական պաշտպանության միջոցներ Ռադիոտեղակայման համակարգեր Ռոբոտատեխնիկա Որոնման և ստուգման սարքավորումներ Մոդելավորման և ուսուցման համակարգեր Ավիատիեզերական տեխնոլոգիաներ Անօդաչու համակարգեր